top of page

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքի քաղաքապետը արևն ա

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքի պահով մեխի գլուխ ենք դառել

Ես պրոբլեմ չունեմ, որ մի օրում սաղ քաղաքը կարա դատարկվի

Ես պրոբլեմ չունեմ, որ Պրոբլեմի Հանրապետության հեռու մոտիկ քաղաքները զմռսված, անցյալով են ապրում

Ես պրոբլեմ չունեմ, որ ուզածդ ժամին ուզածդ տեղով կարաս ման գաս

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքումդ ամեն րոպե բալգարկան կարա գլխիդ ընկնի

Ես պրոբլեմ չունեմ, որ սիրածս այգում խոտի վրա չի կարելի նստել

Ես պրոբլեմ չունեմ որ երկիրս իրա հունով ա գնում

Ես պրոբլեմ չունեմ, որ երկրումս քաղաքների հարցը 1000եսիմորերորդ տեղում ա

Ես պրոբլեմ չունեմ, որ ձմռանը քաղաքս ու երկրիս քաղաքները ստիպում են թեթև ատլետիկայի չեմպիոն դառնալ, իսկ ես լող եմ սիրում

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքիս կովի պես կթում են

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքիս կթողն ու սիրողը նույն մարդը չի

Ես պրոբլեմ չունեմ, որ խելքներին զոռ տալով քաղաքով սաղին խեղդում են

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքս ապրելու տեղ չի (հատկապես ամռանը)

Ես պրոբլեմ չունեմ, որ Երևանը զարգացողից զարգացած չդառավ
Ես պրոբլեմ չունեմ, որ Կենտրոնի կաֆեի աշխատողը մենակ հայերեն գիտի

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքս 19 ու 21-րդ դարերի սուպեր օրինակ ա

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքումս սաղ իրար կարան օգնեն
Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքումս առանց փողի դու մարդ չես

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքս սաղին նեռվայնացնում ա

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքս ծառ ու ծաղիկ տնկելով, կառուսել դնելով ա զարգանում

Ես պրոբլեմ չունեմ, որ երկրիս քաղաքները իմինից սովորելու բան չունեն

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքումս հյուրերին մի երկու տեղից ուրիշ տեղ չեն տանում

Ես պրոբլեմ չունեմ, որ քաղաքս կոնկրետ խմբի մարդկանց համար ա

Ես պրոբլեմ չունեմ, որ մարշուտնու մշակույթի վրով տենց էլ կարգին հետազոտություն չարվեց

Ես պրոբլեմ չունեմ, որ էս սաղ ամեն օր ա, հանած արմատ ու 4 աստիճան բարձցրած

bottom of page